Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գորիս- Շինուհայր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Մարտուն Թ․-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մարտին Թ․-ն և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Մարտելա Թ․-ն, 14-ամյա Պ․ Ս․-ն, 40-ամյա Սոնա Հ․-ն և 16-ամյա Վ․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում «ՎԱԶ-2121»-ի վարորդը հայտնել է, որ վթարի մեղավորը վիլիսի վարորդն է եղել, ով վթարային իրավիճակ է ստեղծել, սակայն վիլիսի վարորդը հերքել է, ասելով, որ նման բան չի եղել։