ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ավագ քննիչ Գասպարյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը՝ ժամը 17:10-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ֆրեդ Մանուկյանի վարած՝ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող Mercedes մակնիշի բեռնատարն ու 22-ամյա Հարութ Մուրադյանի վարած «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։