00:00:00

Նրանք սիրում են Հայրենիքը, ի պատասխան այսօր «կարվել» է կեղծ մեղադրանք և շինծու քրգործեր․ պատգամավոր

18:44, 12 օգոստոս 2024 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Այս պահին Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է հունիսի 12ին Բաղրամյան- Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական բեռնությունների հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ կեղծ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մեր 16 հայրենակիցների դատաքննությունը։

Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերո սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է , որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։

Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է: 

Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին , սակայն, ի պատասխան այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել» է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։

Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մկ դրվագ. երբ որ ամբաստանյալներից մեկը ասաց, թե մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակել 3 պատերամզմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաեւ Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր