ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նոր տվյալներ է հայտնում Սարալանջի ճանապարհից դեպի Հերացի փողոց հատվածում վթարից։
«Ճշտված տվյալների համաձայն՝ 17 տուժած տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին»։