Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար և դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Արտակ Ա․-ն իր վարած «Ford Focus» մակնիշի ավտոմեքենայով ՐաֆՖու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԶԻԼ» մակնիշի գազատար ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի։
Տեղում պարզվել է նաև, որ նա վարորդական իրավունքի վկայական չունի։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդի հեռախոսի մեջ լինում են նաև տեղեկություններ, թե ինչ պետք է անի նա այդ կասկածելի փաթեթները, որոնք սև և կապույտ կպչուն ժապավենով էին փաթեթավորված։
Տեղում ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով վարորդը պարեկների կողմից բերման է ենթարկվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նշված դեպքով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
Դեպքի վայրում վարորդը, որ հազիվ էր ոտքի վրա կանգնում, անընդհատ ժպտում ու ասում էր․ «100 հատ ավտո եմ շուռ տվել, էս էլ հերթականն ա»։
Պարեկային ծառայությունը պարզում է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։