00:00:00

«Այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ՝ սկզբունքների և արժեքների»․ Գարեգին Խումարյան

21:41, 08 օգոստոս 2024 Բլոգ

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Տիկնայք և Պարոնայք, իրիկնային ուշագրավ զբաղմունք եմ ձեզ առաջարկում: Երկու հարցազրույց է դրված: Մեկը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանինը, որ Հանրային ռադիոյի տնօրենի վիճահարույց ընտրություններից հետո տվել է Սիվիլնեթի տաղավարում, և իմը, որ նույն թեմայով տվել էի նույն տաղավարում այդ ընտրություններից առաջ: Երկուսն էլ արժի 2X-ի տակ դիտել:

Ինչո՞ւ է սա կարևոր:

Պարզ այս վարժությունը առավելագույնս պատկերավոր է ցուցադրում անդունդը հանրային հեռարձակման արժեքների և բնույթի վերաբերյալ մեր պատկերացումների միջև, ու երբ ասում եմ, որ այս դիմակայությունը անձերի մասին չէ, այլ սկզբունքների և արժեքների, հենց սա նկատի ունեմ: Չեմ մեկնաբանում, չեմ գնահատում: Առաջարկում եմ հետևություններն անել ինքնուրույն»:

Գարեգին Խումարյանի նշած հարցազրույցների հղումները տեղադրված են նրա գրառման մեկնաբանություններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր