00:00:00

Ազգային ժողովի շենքի մոտ ավտոմեքենաներ են բախվել

10:36, 08 օգոստոս 2024 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան  փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 27-ամյա Քրիստ Մ․-ի վարած «Mercedes E300» և 27-ամյա Խաչիկ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով Բաղրամյան պողոտայից փորձել է մտնել ձախ գոտի՝ դեպի Սիլվա Կապուտիկյան փողոց, չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող «Mercedes»-ին և ստեղծել վթարային իրավիճակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր