00:00:00

ՄԻՊ-ի աջակցությամբ առողջական հիմքով պայմանավորված, զորակոչիկին տրամադրվել է տարկետում

15:23, 06 օգոստոս 2024 Հասարակություն

Զորակոչիկի մայրը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը որդու՝ զինվորական ծառայության պիտանիությունը վերանայելու և լրացուցիչ փորձաքննության ներկայացնելու հարցում։

Ըստ դիմումատուի՝ որդին ունի մի շարք առողջական խնդիրներ, որոնք Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից մանրամասն չեն դիտարկվել, ինչի պատճառով վերջինս ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացված հարցը քննարկել է Պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում զորակոչիկը կրկին ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը և ստացել տարկետում։

Հարկ է նշել, որ համանման բազմաթիվ հարցեր ստանում են լուծում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ և իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր