Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ հանկարծամահ եղած ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի համար պետք է վճարեն ՀՀ հարկատուները։
Փաշինյանի որոշմամբ բյուջեից 2 մլն 277 հազար դրամ կհատկացվի պատգամավորի ընտանիքին։ Վարչապետի որոշման մեջ նշված է․ «Համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի 9-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
1. Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մաթևոս Ասատրյանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն Մաթևոս Ասատրյանի մորը՝ Յուղիկ Ասատրյանին տրամադրելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և
2 մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից՝ 2024 թվականին հատկացնել 2,277.41 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)»,-նշված է որոշման մեջ։