Այսօր՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123 կմ հատվածում բախվել են Արարտաի մարզի բնակիչ 36-ամյա Սևակ Մ.-ի վարած «Mitsubishi» և Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Լ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու նշված ավտոմեքենաների ուղևորները՝ Վայոց ձորի մարզի բնակիչներ 59-ամյա Սոնա Օ.-ն, 30-ամյա Դավիթ Ա.-ն, 56-ամյա Գագիկ Հ.-ն, 23-ամյա Սյուզի Գ.-ն, 59-ամյա Գոհար Հ.-ն, 55-ամյա Անուշ Շ.-ն և 55-ամյա Սեդա Մ.ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։