Վատիկանը հիասթափված է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության «որոշ տեսարաններից»։ Այս մասին ասվում է Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ։
«Սուրբ Աթոռը չի կարող չավելացնել իր ձայնը մյուսների վրա, ովքեր վերջին օրերին նշել են, որ շատ քրիստոնյաներ և այլ կրոնների հավատացյալներ վիրավորվել են որոշ տեսարաններից:
Նման հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ կիսելու ընդհանուր արժեքները, չպետք է լինեն մարդկանց կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»,- ասված է հայտարարության մեջ։