00:00:00

Երկրաշարժի և հրդեհի դեպքում սաների պաշտպանության կազմակերպման ուսումնավարժություններ են կազմակերպվել

20:34, 01 օգոստոս 2024 Հասարակություն

Հուլիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները մի շարք ուսումնավարժություններ են անցկացրել՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 
 
Մասնավորապես՝ շտաբային ուսումնավարժություն է անցկացվել Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով, որի նպատակն էր կատարելագործել վարչական շրջանի ղեկավար կազմի տեսական ունակություններն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։
 
«Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել «Վ. Մոկացյանի անվան երաժշտական դպրոց», «Փարաքարի մանակապարտեզ», «Պռոշյանի աստղիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում:
Ուսումնավարժանքների նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման, ինչպես նաև օղակների հրամանատարների գործնական ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը:
 
Երևանի թիվ 34, 94, 123 և 158 մանկապարտեզներում, թիվ 20 պոլիկլինիկայում և Արամ Խաչատրյան տուն-թանգարանում փրկարարական ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել ուժեղ երկրաշարժի և հրդեհի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության կազմակերպման թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց նպատակն էր բարձրացնել անձնակազմի ու կազմավորումների միջև փոխհամագործակցության մակարդակը, կատարելագործել հաստատությունների անձնակազմի գործնական հմտությունները:
 
Միջոցառումներին ակտիվ մասնակցություն է ունեցել ընդհանուր առմամբ 846 մասնակից:
Կարևորելով նմանատիպ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով բարելավել աշխատակիցների գիտելիքները, արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններն ու կարողությունները` Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից նմանօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր