00:00:00

Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը՝ Արմեն Քոլոյանին Հանրային ռադիոյի տնօրեն նշանակելու մասին

21:07, 29 հուլիս 2024 Հասարակություն

Հանրային հեռարձակողի խորհրդի որոշումը՝ «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչելու մասին․

«Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 27-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հանրային հեռարձակողի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի № 52-Լ որոշման հավելված 1-ով սահմանված «Հանրային հեռարձակողի գործադիր տնօրենի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման» կարգի 15-րդ կետը, 17-րդ կետի 2-րդ ենթակետը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նաև Ընկերություն) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի հունիսի 27-ի N 48-Լ որոշմամբ հայտարարված մրցույթի արդյունքներով Արմեն Քոլոյանն ստացել է 5 ձայն, որն ավել է վերոնշյալ կարգով սահմանված՝ Մրցույթում հաղթող ճանաչվելու համար անհրաժեշտ ձայների նվազագույն քանակից (Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների ձայների երկու երրորդից), իսկ Հանրային հեռարձակողի խորհրդի՝ քվեարկությանը մասնակցած անդամների մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Խումարյան Գարեգին Կորյունի՝ 0 ձայն, Հովհաննիսյան Բելա Հրաչիկի՝ 0 ձայն, Մարգարյան Մհեր Մարտիրոսի՝ 0 ձայն, Յալանուզյան Միքայել Կարլի՝ 0 ձայն, Պետրոսյան Լուսինե Ռաֆիկի՝ 0 ձայն, Ռուբինյան Հակոբ Ռուբենի՝ 0 ձայն, Օհանյան Նազելի Ավետիքի՝ 1 ձայն, «Բոլորին դեմ»՝ 0 ձայն, և քվեարկությանը մասնակցել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արմեն Քոլոյանը համապատասխանում է կիրառելի իրավական ակտերով սահմանված՝ մրցույթին մասնակցելու և Ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու համար անհրաժեշտ պահանջներին` Հանրային հեռարձակողի խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի հունիսի 27-ի N 48-Լ որոշմամբ հայտարարված մրցույթում հաղթող ճանաչել Արմեն Քոլոյանին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր