Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Սևանի ավտոճանապարհին մեքենայի այրվելու հետևանքով «Դեմքի և զույգ վերին վերջույթների այրվածքներ, առաջին աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Գարիկ Պ․-ն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։