ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 29-ին, կազմել է 387.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.75 դրամով: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.02 դրամ (նվազել է 1.63 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 497.86 դրամ (նվազել է 2.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.53 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 389.5-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 413-418 դրամով, վաճառվում է 423-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.87-4.43 դրամով, վաճառվում է 4.55-4.99 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 389.5 դրամով:
Եվրոն գնվում է 419 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.38 դրամով, վաճառվում է 4.48 դրամով: