Այսօր՝ հուլիսի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Արցախի պողոտայում Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Հովհաննես Կարապետյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 24-ամյա Մինաս Կամիկյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վնասվել են նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արարատի մարզի բնակիչ, 48-ամյա Հրանտ Գալստյանին պատկանող «Hyundai Veloster» մակնիշի, Երևանի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղազարյանին պատկանող «Lexus» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Վլադիկ Գալստյանին պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։