Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններւոմ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ գործող «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են «Audi» և «Seat» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներից մեկին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով՝ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատարի ուղեկցությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 2-ը երեխաներ են:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։