Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Աբովյան-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Kia» և «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Նվեր Գրիգորյանն ու Գարեգին Հակոբյանը:
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչ նրանց ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին ու կամրջի վրա ստեղծել էին արհեստական խցանում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։