Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Մ. Տ․-ն իր վարած «MAN» մակնիշի ցեմենտ տեղափոխող բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհի Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Խոր Վիրապի խաչմերուկում, բախվել է հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Գ. Հ․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանիվը կողաշրջվել է, հեծանվորդն՝ ընկել։
Վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հետ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։