Հուլիսի 25-ին, ժամը 10:37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 8 շենքի ետնամասում մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 3 խմ, ինչի հետևանքով շենքի ետնամասի ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել ճանապարհին թափված և երթևեկությանը խոչընդոտող քարերը, իսկ ամբողջովին մաքրելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։