00:00:00

Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնшսպшնությшն փորձը

20:36, 23 հուլիս 2024 Պատահարներ

Հուլիսի 23-ին` ժամը 11:45-ին/ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Հասրաթյան փողոցի շենքերից մեկի տանիքին քաղաքացի է բարձրացել և սպառնում է ինքնասպանություն գործել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են եղել նաև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցներ։

Ժամը 12:33-ին փրկարարներին հաջողվել է կանխել 1994 թ. ծնված քաղաքացու ինքնասպանության փորձը։ Նա տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր