00:00:00

ԱԺ ընդդիմությունը պահանջելու է, որ հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի

22:50, 22 հուլիս 2024 Հասարակություն

Չկա մարդ, որի համար մարտի 1-ը սև էջ չլինի, բայց մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ` թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Նման հայտարարություն է արել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ իր ելույթում։

«Նիկոլ Փաշինյանը մեղավոր է մարտի 1-ին, որպես ցուցարար, հունիսի 12-ին՝ որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,- նշել է նա։ 


Պատգամավորը հայտնել է, որ ԱԺ ընդդիմությունը պահանջելու է, որ հունիսի 12-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր