00:00:00

Ինչ անել սննդային թունավորումներից և աղիքային վարակներից խուսափելու համար. խորհուրդներ առողջապահության նախարարությունից

20:10, 22 հուլիս 2024 Հասարակություն

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝ ամռանը սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից զերծ մնալու համար խուսափեք.

Վաճառքի համար չնախատեսված վայրերում առաջարկվող սննդամթերքից:

Պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդից` մսամթերք, կաթնամթերք, կրեմային   հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված և   այլն:

Բացօթյա խնջույքների ժամանակ երշիկ, ապուխտ, աղացած միս, հավի միս, ճարպ, պանիր, հավկիթ պարունակող սննդից:

Եթե, այնուամենայնիվ, ձեզ մոտ նկատվում են աղիքային վարակներին կամ սննդային թունավորմանը բնորոշ ախտանշաններ`

լուծ,

սրտխառնոց,

փսխում,

ջերմության բարձրացում,

ապա մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, դիմե՛ք բժշկի, քանի որ սխալ և ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդությունների և հիվանդության քրոնիկ ձևերի առաջացման:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր