Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր, շղթայական և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են «Toyota Land Cruiser», «Opel», «Mercedes», «BMW,», 2 «Nissan» և 2 «ԶԻԼ» մակնիշի ավոտմեքնենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ,
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված: