00:00:00

Տիչինայի փողոցում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում

08:07, 22 հուլիս 2024 Պատահարներ

Հուլիսի 21-ին, ժամը 22:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիչինայի փողոցում՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում (մոտ 2.5 մետր)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա. Դ.-ն (ծնված 1994 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, վարորդ Մ. Խ.-ին դուրս բերել փոսից և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ վերջինս ևս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բժիշկները Մ. Խ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ուղևոր Ա. Դ.-ինը՝ բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր