Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։35-ի սահմաններում Երևանի բնակիչ 53-ամյա Վաղարշակ Շահնազարյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներումՙ դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ 47-ամյա Քրիստինա Ե․-ն և 16-ամյա Լ․ Շ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։