Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ադրինե Խ.-ի վարած «Opel» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Մայիս Դ.-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Հմայակ Գ.-ի վարած «Seat» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և բժիշկները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: