00:00:00

Քաղաքացին իր կնոջ եւ երեխաների հետ մոլորվել է «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին

23:45, 16 հուլիս 2024 Հասարակություն

Հուլիսի 16-ին, ժամը 20:13-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին իր կնոջ և երկու երեխաների հետ «Մաթոսավանք» վանական համալիր տանող անտառամիջյան ճանապարհին մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Հ. Մ.-ին (ծնված 1987 թ.), Ժ. Հ.-ին (ծնված 1987 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2015 թ.), Գ.Մ.-ին (ծնված 2019 թ.) և ուղեկցել դեպի իրենց ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր