00:00:00

Ձեր ապագան կարևոր է մեզ համար, կրթությունը ավելի լավը դարձնելու համարգործադրել ենք բոլոր ջանքերը

23:02, 16 հուլիս 2024 Հասարակություն

Երևանի քաղաքապետ, Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորել է շրջանավարտներին ավարտական հոբելյանական երեկոյի կապակցությամբ․
 
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի սիրելի շրջանավարտներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա առթիվ:
 
Ձեր ապագան կարևոր է մեզ համար, և մենք ձգտում ենք ապահովել մեր ուսանողների համար լավագույն պայմանները:
 
Համալսարանում կրթությունը ավելի լավը դարձնելու համար մենք գործադրել ենք բոլոր ջանքերը՝ կրթության պայմանների բարելավման, հետազոտական կարողությունների զարգացման և ուսանողների համար նորարարական հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
 
Վստահ եմ, ձեր ստացած գիտելիքներով դուք կարևոր ներդրում եք ունենալու մեր մայրաքաղաքի և մեր երկրի զարգացման ու թվային տեխնոլոգիաների արդի մարտահրավերները հաղթահարելու գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր