00:00:00

Մոլդովան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

22:52, 16 հուլիս 2024 Աշխարհ

Մոլդովական Moldelectrica ընկերությունը հայտնել է, որ անոմալ բարձր ջերմաստիճանի պատճառով ստիպված է եղել դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա։ Այդ մասին տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։

Moldelectrica ընկերությունը տեղեկացրել է ազգային էլեկտրահամակարգի հզորության սահմանափակման մասին։ Հուլիսի 12-ից հուլիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Մոլդովայի և Ուկրաինայի սահմանին առևտրային բորսաների հզորությունը երկու ուղղություններով սահմանափակվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Ընկերությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է Մոլդովայում էլեկտրաէներգիայի սպառման ավելացման պատճառով՝ եղանակային ծայրահեղ պայմանների և բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ջերմությունը նաև առաջացնում է հաղորդիչների գերտաքացում, ինչը հանգեցնում է թողունակության նվազմանը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր