00:00:00

Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը

20:45, 16 հուլիս 2024 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը: Այդ մասին հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ 


Ատալը կառավարության անդամների հետ կապահովի ընթացիկ գործերի լուծումը մինչև նոր կառավարության նշանակումը, նշվում է աղբյուրում: 

Իր պաշտոնը զբաղեցնելով ընդամենը 34 տարեկանում՝ նա Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետն է և Եվրամիության ամենաերիտասարդ կառավարության ղեկավարը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր