Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած «Chrysler» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Արշակյանի վարած «ЗИЛ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ն․ Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։