00:00:00

ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնություն հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ․ Միլլեր

10:47, 16 հուլիս 2024 Աշխարհ

«Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա։ Չենք հանգստանա մինչև համաձայնություն չլինի»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Նա նշել է, որ Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։

«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, տարածաշրջանին անվտանգության համար։

Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ կատարել:

Մենք պատրաստվում ենք շարունակել մղել կողմերին այս տարաձայնությունները լուծելու և վերջնական համաձայնության հասնելու»,- ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր