00:00:00

Ին­չո՞ւ են որո­շել ճնշում­ներ իրա­կա­նաց­նել «Քվանտ» վար­ժա­րա­նի վրա. «Փաստ»

08:45, 16 հուլիս 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ճնշումներ իրականացնել «Քվանտ» վարժարանի վրա: Ըստ մեր աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ամենաբարձր «մակարդակի» հրահանգով «Քվանտում» այնպիսի ստուգումներ են անցկացվում, որոնց մի զգալի մասի իրավունքը չունեն ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ ԿԳՄՍՆ-ն: Հաշվի չի առնված նույնիսկ ամառային արձակուրդների հանգամանքը: Ըստ շրջանառվող խոսակցությունների, այս ստուգումները նախերգանքն են, հիմնական գրոհը սկսվելու է սեպտեմբերից:

«Քվանտի» վրա հարձակումը կարող է ունենալ երկու պատճառ՝ մեկը, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել ազգային մտածելակերպով աշակերտներ դաստիարակող դպրոցը, կամ՝ որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ոչնչացնել «Քվանտը», որպեսզի դաշտն ազատի այլ մասնավոր դպրոցների, օրինակ՝ ԱՅԲ-ի համար:

Հիշեցնենք, որ «Քվանտը» Հայաստանի առաջին մասնավոր դպրոցն է, և վերջին 30 տարին միջազգային դպրոցական օլիմպիադաներից բերված մեդալների 67 տոկոսը Հայաստան են բերել «Քվանտի» աշակերտները:

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր