Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:00-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում, ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում գործող «Դվին» ռեստորանային համալիրի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայրից հիվանդանոց է տեղափոխել 2 քաղաքացի։ Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 30-ամյա Հարութ Ս.-ն է և 28-ամյա Արման Ա.-ն։
Նշված ռեստորանային համալիրի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր։ Տարածքը սահմանազատվել է։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասներն՝ այստեղ։