Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարել, որի արդյունքում ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։