Սյունիքում ավտովթարի հետևանքով վիրավորները 5–ն են. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում։
«Նախնական տվյալներով` բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։ Դեպքը եղել է այսօր, ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ։
Վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենան` տաքսին, որը զորացրված զինծառայողներին բերում էր Երևանի ուղղությամբ։ Մահացածներից մեկը վարորդն է, մյուսը՝ ուղևորներից մեկը։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։», - հայտնում է քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով կան զոհեր։