00:00:00

Բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 5 վիրшվոր

23:02, 10 հուլիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ բախման հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում և երթևեկությունը դարձել է միակողմանի ու մինչ պարեկների ժամանումը հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանել էին և ստեղծել արհեստական խցանում։ Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր