Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 7-ին, ժամը 14։30-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափի տարածքում կորել է 3 երեխա։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, որոնողական աշխատանքների արդյունքում ջրափրկարարները հայտնաբերել են երեխաներին։