00:00:00

Իմ 11 ամյա աղջիկը պաստառ կպարզի և կպահանջի դատախազի հրաժարականը. Կարո Եղնուկյան

22:40, 24 մայիս 2018 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումն այսօր փոխարինեց գրավով: Արդեն հայտնել ենք, որ ըստ  դատարանի որոշման, Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց։ Դուրս գալուն պես նա հայտարարեց, որ պատրաստվում է անմիջապես գնալ և համոզել Գարեգին Չուքասզյանին դադարեցնել հացադուլը: Հակառակ դեպքում ինքը ևս կմիանա հացադուլին նույն պահանջով: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ ողջունում է Նիկոլ Փաշինյանին և նրա դատական համակարգին չխառնվելու որոշումը: «Իմ 11 ամյա աղջիկը պաստառ կպարզի և կպահանջի դատախազի հրաժարականը»,-նշեց Եղնուկյանը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր