Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում, Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, իսկ մյուսին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա ու մինչ փրկարարները դուրս էին բերում վարորդին, բժիշկները ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում, ապա փրկարարները վիրավորին դուրս բերելով ավտոմեքենայից՝ պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
«Սևան» բժշկական կենտրոնից վիրավորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։