00:00:00

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 7 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

11:07, 04 հուլիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որից 2-ը երեխաներ են, քաղաքացիների և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Առավել մանարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր