Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևան սիթի»-ի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 42-ամյա Զավեն Առաքելյանի վարած «BMW X6» մակնիշի և 25-ամյա Տիգրան Ղուրշուդյանի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Գարիկ Հանիսյանն ու պարեկ Արմենակ Գալստյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։