00:00:00

Կոտայքում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Kawasaki»-ն․ մոտոցիկլավարը հիվանդանոցում է

23:07, 28 հունիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 28-ին, Կոտայքի մարզում մոտոցիկլի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել։ Ժամը 16:45-ի սահմաններում Աբովյան քաղաքի Արզնու խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Դերենիկ Մխիթարյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 43-ամյա Գագիկ Հակոբյանի վարած «Kawasaki» մակնիշի մոտոցիկլը։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Nissan»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից, որտեղ դեռևս անհայտ անձի կողմից ճանապարհի անօրինական գծանշում է կատարվել, շրջադարձ է կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր