00:00:00

Բախվել են «Mercedes»-ը, «Subaru»-ն, «Chevrolet»-ն ու 2 «Opel»-ը. պատճառը ճանապարհին թափված նյութն է

11:10, 28 հունիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 18 հասցեի դիմաց, ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութի պատճառով բախվել են 2 «Opel», և կայանված «Mercedes», «Subaru», «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր