00:00:00

Ավտովթար՝ Արարատում․ մեքենան մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ

23:04, 25 հունիս 2024 Պատահարներ

Ավտովթար՝ Արարատի մարզում․ «Lexus»-ը Ավշարի վարչական տարածքում, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Գեղամ Գ․-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Ավշար բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գեղամ Գ․-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Արևիկ Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ 


Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր