Երեկ՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Վահան Հովհաննիսյանի վարած «Infiniti» և Երևանի բնակիչ 29-ամյա Գոռ Ավագյանի վարած «Toyota» մակնիշի ավտոեմքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը այնուհետև տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում