00:00:00

Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

23:34, 03 մարտ 2018

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- ասել  է Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր