00:00:00

Խոշոր ավտովթար․ Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում մեքենաներից մեկը կողաշրջվել է․ կա 3 վիրավոր

21:53, 24 հունիս 2024 Պատահարներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մալաթիայի թաղապետարանի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ները, որոնցից մեկը կողաշրջվել և հայտնվել է մայթին. կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ՝ ժողովրդին հայտնի թաղապետարանի խաչմերուկում, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր