00:00:00

Խոշոր шվտովթшր՝ Տшվուշի մшրզում․ կшն վիրшվորներ

22:10, 19 հունիս 2024 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Գետահովիտ գյուղի 1-ին փողոցում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 67-ամյա Գագիկ Ա․-ի վարած «ՎԱԶ 21015» մակնիշի և 62-ամյա Մերուժան Վ․-ի վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Գագիկ Ա․-ն և «ՎԱԶ 21014»-ի ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Հեղինե Վ․-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր